Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու նրա ընտրյալը` Վահիկ Մարտիրոսյանը ամիսներ առաջ եկել էին Երևան` իրենց հարսանեկան արարողությունը անցկացնելու:
Այս կարևոր իրադարձությանը մասնակցելու նպատակով Երևան էր եկել նաև Գոհարի թիմից, ադրբեջանուհի ոճաբան Նազիլյա Մեխտիևան, ով այսօր նշում է իր ծննդյան օրը:
Գոհարն ամուսնու և մյուս աշխատակցուհիների հետ շնորհավորել է ընկերուհու հոբելյանը՝ «Happy Birthday» երգելով նրա համար։ Վերջում Նազիլյան լսել է բազմաթիվ շնորհավորանքներ, իսկ Գոհարը հայերեն նաև ավելացրել է «առողջություն և փող». այնուհետև հայուհին թարգմանել է ասվածը հոբելյարի համար։