Իհարկե, բժիշկը պետք է ունենա խորը տեսական գիտելիքներ, բայց վիրաբույժի համար ճիշտ քայլերն ու արագագործությունը հույժ անհրաժեշտ են: Դա է պատճառը, որ ճապոնացի վիրաբույժները մասնագիտական որակավորում ստանալու համար պարտավոր են քննության ընթացքում հավաքել փոքրածավալ օրիգամի, վերածել մի խուրձ թաթիկները, թևիկները և պատյանի բեկորները գունեղ բզեզի, իսկ վերջում, հաշված րոպեների ընթացքում 2 բրնձահատկից փոքրիկ չափսեր ունեցող սուշի պատրաստել:
Շատերին կարող է անիմաստ թվալ, բայց եթե ապագա վիրաբույժը վայրկյանների ընթացքում պետք է մարդկային կյանք փրկի, ոչինչ ավելորդ ու անիմաստ չէ: Վստահ եղեք, սա ամենաբարդ քննությունն է: Արտագրել կամ ծածկագրից օգտվելն էլ՝ անհնար:
factsinter.com
Հ.Գ. Ուրախությամբ պետք է նշել, որ Երևանում գործում է «Հիկարի» հայ-ճապոնական կրթամշակութային կենտրոնը, որտեղ երեխաներին սովորեցնում են նաև «Օրիգամի» արվեստը: Հայ մանուկները փայլուն արդյունքների են հասել: Մանրամասն՝ Hikari Kentron.
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը