Թուրքիայում գտնվող Շանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայոց Աբգար 5-րդ թագավորի ընտանեկան դամբարանը:
Պեղումների արդյունքում Ուրֆայի բերդում (Շանլիուրֆա), գիտնականները գտել են 80 վաղ քրիստոնեական գերեզման, որոնց մեջ է եղել նաև Աբգար արքայի ընտանիքի բացառիկ դամբարանը: Հայտնաբերվել է տապանասալ, որի վրա ասորերենով գրված է եղել. «Մեծն Ուքամա Մանու Աբգար 5-րդը, Եդեսիո առաջին քրիստոնյա թագավորը»:
Բացի այդ, դամբարանը զարդարված է եղել խճանկարներով և խաչի պատկերով: Դամբարանում թաղված են եղել թագավորական ընտանիքի 10 անդամ:
Աբգար թագավորը երկու անգամ իշխել է Հոսրոհենյան թագավորությունում, որը գտնվել է Հյուսիսային Միջագետքի հայկական հատվածում, և որի մայրաքաղաքն է եղել Եդեսիան, ժամանակակից Շանլիուրֆա քաղաքը:
15.07.2016
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը