«Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում»,- այս մասին բարձրաձայնել է հետազոտության հեղինակ՝ պրոֆեսոր Վալերի Սլեզինը, հավելելով,- «Աղոթքի ընթացքում նեյրոնների միջև գոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում է, մարդը լիցքաթափվում է, դադարում մտածել հիվանդության մասին և, որ ամենակարևորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից»,- հաղորդում է Life4GogPress-ը:
«Իսկ այն, որ աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի, դա փաստ է»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով. «Իզուր չէ Աստվածաշունչն ասում`«Նմանվեք մանուկներին և կժառանգեք Երկնքի արքայությունը»: