Նոր Զելանդիայի Վելինգտոնի, Օքլենդի և Օտագոյի համալսարանների գիտնականների թիմը Անտարկտիդայում մինչ օրս անհայտ ստորջրյա աշխարհ է հայտնաբերել: Ինչպես նշում է The Guardian-ը, սա գիտության համար նոր էկոհամակարգ է, որը գտնվում է 500 մետրանոց սառույցի շերտի տակ։
Գիտնականներն ի սկզբանե հորատումներն իրականացրել են սառույցի հաստ շերտի տակ գոյություն ունեցող գետաբերանի դիրքը ճշգրտելու համար։ Հորատման աշխատանքների ավարտից հետո անցքի մեջ տեսախցիկ են իջեցրել, ինչն էլ հնարավորություն է տվել զարմանալի հայտնագործություն կատարել։ Հենց տեսախցիկը հասել էր մոտ 500մ խորության, ոսպնյակի տեսադաշտն անմիջապես լցվել էր մոտ 5 մմ չափ ունեցող հոդվածոտանիների պարսով։
Գիտական խմբի ներկայացուցիչ Քրեյգ Սթիվենսի խոսքով, այն ինչ իրենք հայտնաբերել են մի ամբողջ էկոհամակարգ է, որը մինչ այժմ գոյություն ուներ արտաքին դիտորդից ամբողջապես մեկուսացված։
Գիտնականները նախատեսում են շարունակել ուսումնասիրությունները, մանրամասնորեն դիտարկել հայտնաբերված էկոհամակարգը, որպեսզի հասկանան, թե ինչպես է գործում այս անհավանական թաքնված ստորջրյա աշխարհը։ Ենթադրվում է, որ դիտարկումը հնարավորություն կտա հասկանալ, թե Արկտիկայի կլիմայի փոփոխությունն ինչպես է ազդում դրա բնակիչների կյանքի վրա։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը