Ամերիկացին մահացել է ուղեղ ուտող մակաբույծ ամեոբայից
Advertisement 1000 x 90

Ամերիկացին մահացել է ուղեղ ուտող մակաբույծ ամեոբայից

ԱՄՆ Միսսուրի նահանգի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ վարակվել է հազվագյուտ ուղեղ ուտող ամեոբայով, հավանաբար Այովա լճում լողալու ժամանակ, հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության ոլորտի պաշտոնյաներին։

Միսսուրիի առողջապահության և մարդկային ծառայությունների վարչությունը հուլիսի 7-ին հաղորդել է Naegleria fowleri-ի հաստատված դեպքի մասին, որը հազվադեպ, սակայն հաճախ մահացու վարակ է:

Ամեոբան սովորաբար հանդիպում է տաք քաղցրահամ ջրերում, ինչպիսիք են լճերը եւ գետերը, ինչպիսին է տարածքի «Երեք կրակ» լիճը: Լճի լողափը ժամանակավորապես փակվել է:

Առողջապահության եւ մարդկային ծառայությունների վարչությունը հայտնել է, որ աշխատում է լճում վարակի առկայությւոնը հաստատելու ուղղությամբ:

news.am