Գիտնականները հայտնաբերել են կապիկի ծաղկի նոր կլինիկական ախտանշաններ
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնաբերել են կապիկի ծաղկի նոր կլինիկական ախտանշաններ

The New England Journal of Medicine (NEJM) ամսագրում հրապարակվել են մի շարք դեպքեր, որոնք դարձել են 13 երկրների հետազոտողների միջազգային համագործակցության արդյունքը։ Հետազոտությունը ցույց է տվել կապիկի ծաղկի վարակի նոր կլինիկական ախտանշաններ, ինչը կթեթեւացնի ախտորոշումն ապագայում եւ կօգնի դանդաղեցնել վարակի տարածումը։

Ներկայում վիրուսի տարածումը խիստ անդրադառնում է ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց վրա. վարակվածների 98 տոկոսը պատկանում է այդ խմբին։ Չնայած ինտիմ մերձությունը վարակի փոխանցման ամենահավանական ճանապարհն է դեպքերի մեծ մասում, հետազոտողներն ընդգծել են, որ վիրուսը կարող է փոխանցվել ցանկացած սերտ ֆիզիկական շփման ժամանակ՝ խոշոր կաթիլների, ինչպես նաեւ հագուստի եւ այլ մակերեսների միջոցով։

Վարակված մարդկանցից շատերն ունեցել են ախտանշաններ, որոնք չեն ընդունվում կապիկի ծաղկի ժամանակակից բժշկական սահմանումներում։ Այդ ախտանշանները ներառում են սեռական օրգանների եզակի ախտահարումները եւ բերանի խոռոչի կամ հետանցքի խոցը։ Կլինիկական ախտանշանները նման են  այն վարակների ախտանշաններին, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով եւ կարող են հեշտությամբ հանգեցնել սխալ ախտորոշման։ Որոշ մարդկանց մոտ անալ եւ օրալ ախտանշանները հանգեցրել են հոսպիտալացման ցավը եւ կլլման դժվարությունները վերացնելու համար։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ յուրաքանչյուր տասներորդ մարդ սեռական օրգանների մաշկի ախտահարում է ունեցել, իսկ 15 տոկոսի մոտ եղել են ցավեր անալ ճեղքում եւ/կամ ուղիղ աղիքում։ Այս տարբեր դրսեւորումներն ընդգծում են, որ կապիկի ծաղկի վարակը կարելի է հեշտությամբ շփոթել սովորական վարակների հետ, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, ինչպիսին են սիֆիլիսը կամ հերպեսը։

Գիտնականները կապիկի ծաղկի վիրուս են հայտնաբերել նաեւ սերմնահեղուկի նմուշների մեծ մասում, որոնք վերցվել են այն մարդկանցից, որոնք հիվանդացել են ծաղկով։ Բայց դա կարող է պատահական լինել, քանի որ հայտնի չէ, թե արդյոք այն բավական բարձր մակարդակով է առկա, որպեսզի նպաստի սեռական ճանապարհով փոխանցմանը, նշել են հետազոտության հեղինակները։

med.news.am