Nutrilon ProNutra մանկական կերն արտադրված է Լեհաստանում, ուղղակի ադրբեջաներեն նշումներ կային. ՍԱՊԾ
Advertisement 1000 x 90

Nutrilon ProNutra մանկական կերն արտադրված է Լեհաստանում, ուղղակի ադրբեջաներեն նշումներ կային. ՍԱՊԾ

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով shamshyan.com-ի հրապարակմանը՝ գրում է. «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում, պարզապես վրա ադրբեջաներեն մակնշում կա»:

«Հայտնաբերվել է մակնշման խախտում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երեւան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» եւ «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:

Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:

Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), եւ այստեղ չկա որեւէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:

ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը»,- գրում է Նվարդ Առաքելյանը:

Նա նշել է, որ ամռանը եւս նմանատիպ դեպք է գրանցվել, կրկին հարեւանների լեզվով նշումներ կային այս ապրանքանիշի մանկական կերի տարաների վրա, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ լեհական արտադրության է, բայց այն ժամանակ մակնշման խախտում կար, մասնավորապես` ներմուծողի անունը նշված չէր. հիմա կարծես շտկել են: