Ճիշտ սնունդը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը, կարևոր է սննդակարգում ներառել հակաօքսիդանտ նյութեր պարունակող մթերքներ, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, հաղորդում է News. Ru-ն։
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք ունեն վառ գույն։ Դրանք ունեն ամենաշատ հակաօքսիդանտները։ Բջիջների ոչնչացումը և քաղցկեղային ուռուցքների աճը կարելի է կանխել մուգ կապույտ կամ մանուշակագույն բանջարեղենով, մրգերով կամ հատապտուղներով:
«Հապալասը, մոշը հիանալիորեն կանխում են բջիջների ոչնչացումը: Դեղնանարնջագույն կամ կարմիր մթերքները, որոնք պարունակում են բետա-կարոտին և լիկոպեն, ինչպես օրինակ ձմերուկը, լոլիկը։ Բրոկոլին նվազեցնում է ուռուցքի ռիսկերը, այդ թվում՝ կանխարգելում է կանանց վերարտադրողական օրգանների քաղցկեղը»,- ասել է բժիշկը։
Վիտամին C-ն կանխում է նաև ուռուցքաբանական հիվանդությունների զարգացումը։ Այն առկա է մասուրի, բուլղարական պղպեղի և սև հաղարջի մեջ։ Վիտամին A-ն կանխում է չարորակ նորագոյացությունների զարգացումը։ Դրանով հարուստ են լյարդը և հավկիթի դեղնուցը։