ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկ չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, որի հետևանքով 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։