Հակաբիոտիկների օգտագործումը մելանոմայի դեպքում կարող է վատթարացնել հիվանդների վիճակը՝ քայքայելով աղիքային միկրոբիոմը
Advertisement 1000 x 90

Հակաբիոտիկների օգտագործումը մելանոմայի դեպքում կարող է վատթարացնել հիվանդների վիճակը՝ քայքայելով աղիքային միկրոբիոմը

Լայն սպեկտրի հակաբիոտիկների օգտագործումը չարորակ մելանոմայով մկների մոտ արագացրել է նրանց մետաստատիկ ոսկորների աճը, հավանաբար՝ այն պատճառով, որ դեղամիջոցները սպառել են մկների աղիքային ֆլորան եւ թուլացրել նրանց իմունային պատասխանը, ասվում է Ատլանտայի Էմորի համալսարանից գիտնականների նոր հետազոտության մեջ, փոխանցում է Medical Express-ը։

Հետազոտության արդյունքներն ընդգծում են աղիքների միկրոբիոմի կարեւորությունը ընդհանուր առողջության համար եւ ենթադրում են, որ բժիշկները պետք է ուշադիր կշռադատեն աղեստամոքսային հետեւանքները, երբ հակաբիոտիկ թերապիա են օգտագործում քաղցկեղի կամ այլ հիվանդությունների բուժման համար, նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Սուբհաշիս Պալը։

«Մեր հետազոտության մեջ մենք պարզեցինք, որ աղիների միկրոբիոմը զսպում է մկների մոտ մելանոմայի ոսկրային վնասվածքների զարգացումը՝ նպաստելով աղիքային բնական սպանիչ (NK) եւ T helper (Th1) բջիջների ավելացմանը եւ ուժեղացնելով նրանց միգրացիան դեպի ուռուցքի հատված»,- բացատրել են գիտնականները:- Հաբ հակաբիոտիկների օգտագործումը սպառել է աղիքի միկրոբիոմը եւ կրճատել աղիների NK բջիջների եւ Th1 բջիջների պոպուլյացիան: Դա մկներին ավելի խոցելի է դարձրել ուռուցքի աճի նկատմամբ։ Նրանք մելանոմայի ուռուցքի ավելի մեծ ծանրաբեռնվածություն ունեին, քան վերահսկիչ մկները, որոնց աղիքային միկրոբիոմն ինտակտ էր»:

Ոսկրային օստեոլիտիկ մետաստազը չարորակ մելանոմայի բարդություն է: Հետազոտողները ենթադրել են, որ հակաբիոտիկների օգտագործումը մկների աղիքների միկրոբիոմը սպառելու համար կազդի նրանց աղիքների իմունային բջիջների վրա եւ այդպիսով կփոխի նրանց իմունային պատասխանը՝ ոսկրերի արագացված մետաստազացման հանգեցնելով: Նրանք B16-F10 մելանոմայի բջիջներ են ներարկել լայն սպեկտրի հակաբիոտիկներով բուժված մկների սրտի եւ ոսկորների մեջ: Ինչպես եւ սպասվում էր, հակաբիոտիկների ներարկումներն արագացրել են ոսկրային մետաստազների աճն այդ մկների մոտ՝ մյուս մկների համեմատ, որոնք ներարկումներ չէին ստացել:

Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ հակաբիոտիկներով պայմանավորված փոփոխությունները միկրոբիոմում կարող են բացասական կլինիկական հետեւանքներ ունենալ ոչ միայն մելանոմայի, այլեւ այլ հիվանդությունների դեպքում, նշում են հետազոտողները:

news.am