Վաղ տարիքից հունական ընկույզ օգտագործող մարդիկ ավելի առողջ են լինում տարեց հասակում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Վաղ տարիքից հունական ընկույզ օգտագործող մարդիկ ավելի առողջ են լինում տարեց հասակում. հետազոտություն

Վաղ տարիքից հունական ընկույզի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել առողջության լավացման, նշվել է նոր հետազոտությունում։

Գիտնականները հայտնաբերել են, որ հետազոտության մասնակիցները, որոնք հունական ընկույզ են կերել երիտասարդ եւ միջին տարիքում, ֆիզիկապես ավելի ակտիվ են եղել եւ ավելի որակյալ սնունդ են ընդունել, տարիքի հետ սրտի հիվանդությունների  ռիսկի ավելի լավ պրոֆիլ են ունեցել։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition, Metabolism & Cardiovascular Diseases ամսագրում։

Հետազոտության անցկացման համար Մինեսոթայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները 20 տարի ուսումնասիրել են սնվելու եւ 30 տարի՝ ֆիզիկական եւ կլինիկական չափումների պատմությունը։

Հունական ընկույզը կարող է կամուրջ հանդիսանալ՝ օգնելով մարդկանց ձեւավորել առողջ սնունդ եւ կենսակերպի սովորություններ ամբողջ կյանքի ընթացքում, ընդգծել են հետազոտության հեղինակները։

Հետազոտողները նշել են նաեւ հունական ընկույզի՝ որպես միակ ընկույզի, յուրօրինակ հատկությունները, որը բուսական օմեգա-3 ալֆա-լինոլենային թթվի հիանալի աղբյուր է (մեկ ունցիայի համար 2,5 գրամ), որը, նախորդ հետազոտությունների համաձայն, կարող է դեր ունենալ սրտի, ուղեղի առողջության եւ առողջ ծերանալու հարցերում։

Գիտնականները նշել են, որ հունական ընկույզի մի բաժինը՝ մեկ ունցիա չափով կամ մոտավորապես մեկ բուռը, պարունակում է նաեւ այլ օգտակար սննդարար նյութեր, ներառյալ 4 գրամ սպիտակուցը, 2 գրամ բջջանյութը եւ 45 միլիգրամ մագնիումը։ Բացի այդ, նրանց խոսքով՝ հունական ընկույզը պարունակում է տարբեր հակաօքսիդանտներ, այդ թվում եւ պոլիֆենոլներ։

Հետազոտողների խոսքով՝ իրենք փնտրել են փոխադարձ կապ սրտի հիվանդությունների ռիսկի գործոնների միջեւ, ներառյալ սննդաբաժինը, ծխելը, մարմնի զանվածը, արյան ճնշումը, պլազմայի լիպիդները, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ ինսուլինի խտությունը  հունական ընկույզ օգտագործող 352, ընկույզի այլ տեսակներ օգտագործող 2 494 եւ ընկույզ չօգտագործող 177 մարդկանց համար։

30 տարի անց հունական ընկույզ օգտագործողներն ունեցել են ֆիզիկական ակտիվության ավելի բարձր ցուցանիշներ, քան «այլ ընկույզներ» օգտագործող եւ «ընկույզ չօգտագործող» մարդիկ։ Նրանք նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ավելի բարձր պրոֆիլ են ունեցել. մարմնի զանգվածի, կոնքի լայնության, զարկերակային ճնշման ավելի ցածր ինդեքս եւ արյան մեջ տրիգլիցերիդների ցածր մակարդակ։

news.am