Ավտոմատացված առողջապահության մասին մարդկանց պատկերացումների վերաբերյալ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ զգուշանում են ավտոմատացված համակարգից առողջապահություն ստանալու հարցում, բայց կարող են հարմարվել այդ գաղափարին, հատկապես, եթե դա խնայում է նրանց գումարը, գրում է The Conversation-ը։
Հիվանդանոցներն ու բուժհաստատություններն արդեն օգտագործում են բավականաչափ թվով ավտոմատացված համակարգեր։ Օրինակ, Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցում մինի սառնարանի չափի առաքող ռոբոտները դեղահաբեր են առաքում, սնունդ են բերում հիվանդներին։
Ռոբոտները կարող են օգնել նաեւ ավելի բարդ խնդիրներում, ինչպիսին է վիրահատությունը։
Ռոբոտները նույնպես սկսում են ստանձնել խնամողի դերը, հատկապես տարեցների համար:
Հետազոտության մասնակիցները նշել են, որ անհանգստացած են, որ ռոբոտները կարող են անսարք գործել եւ նրանց ֆիզիկական վնաս պատճառել կամ նույնիսկ սխալ գործողություն կատարել: Այս մտավախությունները անհիմն չեն։ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը, որը վերահսկում է Միացյալ Նահանգների հանրային առողջությունը, հետաքննում է ռոբոտների անսարքությունների մասին հաղորդումները: Մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ 2005-2014 թվականներին վիրահատությունների մոտ 3 տոկոսն ունեցել է որոշակի խնդիր։ Այս խնդիրներից 21 տոկոսը կապված է տարբեր ռոբոտների անսարքությունների հետ: