Թումանյանը հայ-ադրբեջանական հաշտեցման ու խաղաղ համակեցության ուղղությամբ թերևս ամենաշատ աշխատանք տարած մտավորականն էր. Արտյոմ Տոնոյան
Advertisement 1000 x 90

Թումանյանը հայ-ադրբեջանական հաշտեցման ու խաղաղ համակեցության ուղղությամբ թերևս ամենաշատ աշխատանք տարած մտավորականն էր. Արտյոմ Տոնոյան

Թումանյանը հայ-ադրբեջանական հաշտեցման ու խաղաղ համակեցության ուղղությամբ թերևս ամենաշատ աշխատանք տարած մտավորականն էր։

1905-1907թթ. բախումներից ու ջարդերից հետո Սաբիրի հետ ման էր գալիս գյուղից գյուղ ու իբր մարդկանց հաշտության կոչ անում։

Բայց դրանից հետո տեսավ և 1909, և 1915, և տեսավ նաև 1918թ. սեպտեմբերի Բաքվի հայության կոտորածը։

Հետո 2 ամիս անց՝ 1918թ. նոյեմբերին գրեց իր հայտնի քառյակը, ու ընդամենը 100 տարի անց Հայաստանում շատերը գուցե ստիպված, գուցե առանց հասկանալու, բայց գուցե և միտումնավոր ու գիտակցաբար կրկնել են Թումանյանի ճամփան, բայց Թումանյանի կեսի չափ համարձակություն ու պարզություն չունեն դա խոստովանելու։

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

1918, Նոյեմբեր։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր