Ապացուցված է, որ մեդիտացիան նույնքան արդյունավետ է, որքան դեղորայքը
Advertisement 1000 x 90

Ապացուցված է, որ մեդիտացիան նույնքան արդյունավետ է, որքան դեղորայքը

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարախտ ունեցող մարդկանց պարագայում մեդիտացիան եւ յոգան կարող են նվազեցնել արյան շաքարի մակարդակը նույնքան, որքան դեղորայքը:

Այսպես կոչված մտավոր մեդիտացիան, որը վերջին տարիներին չափազանց տարածված է դարձել աշխարհում, նույնքան արդյունավետ է, որքան դեղամիջոցները շաքարախտի դեպքում արյան շաքարի մակարդակն իջեցնելու համար:

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են տասնյակ պատահական վերահսկվող փորձարկումների տվյալները, որոնք անցկացվել են ամբողջ աշխարհում վերջին 30 տարիների ընթացքում: Ըստ տվյալների՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների պարագայում, որոնք դեղորայքի հետ մեկտեղ դիմել են նաեւ միտքն ու մարմինը բուժելու ոչ ավանդական մեթոդներին արյան շաքարի մակարդակն իջել է:

Այս մեթոդները ներառում են մեդիտացիա, շնչառական վարժություններ, յոգա, ցիգոնգ եւ ուշու: Գիտնականները այս բոլոր մեթոդների արդյունքները համեմատել են այն մարդկանց արդյունքների հետ, ովքեր երեք ամիս արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնելու համար օգտագործել են միայն դեղամիջոցներ: Պարզվել է, որ մեդիտացիոն պրակտիկաները արյան մեջ գլյուկոզայի մակարդակն իջեցրել են լրացուցիչ 0,8%-ով, իսկ յոգան՝ 1%-ով։

Սա միանգամայն համեմատելի է շաքարախտի ամենատարածված դեղամիջոցի՝ մետֆորմինի ազդեցության հետ, որն ընդունում է մոտ 14 միլիոն ամերիկացի: Հետազոտողները, զարմացած էին այն արդյունքից, որը ձեռք է բերվել այս տեխնիկայի միջոցով: Նրանք ակնկալում էին որոշակի օգուտ, սակայն չէին կարծում, որ այդքան մեծ կլինի:

news.am