Ժամանակակից մարդկանց մոտ այնպիսի վատ սովորությունների ձեւավորումը, ինչպիսիք են ծխելը եւ ալկոհոլիզմը, կարող են կապված լինել նեանդերթալցիների ԴՆԹ-ի հետ, ասում են Էստոնիայի Տարտուի համալսարանի գիտնականները:
2010 թվականին Նոբելյան մրցանակի նոր դափնեկիր Սվանտե Պաաբոն հաջորդականացրել եւ վերլուծել է նեանդերթալցիների ԴՆԹ-ն՝ գենետիկական նյութ վերցնելով պեղումների ժամանակ հայտնաբերված նրանց ոսկորներից: Նա ստեղծել է ամբողջ գենոմի քարտեզը, ապա այն համեմատել ժամանակակից մարդու գենոմի հետ։
Գենետիկը հաստատել է այն ենթադրությունը, որ ժամանակակից մարդիկ իրենց գենոմում կրում են նեանդերթալյան ԴՆԹ-ի որոշ հետքեր: Հետեւաբար կենդանի էակների այս տեսակի եւ հոմո սապիենսի ներկայացուցիչների միջեւ սեռական շփումներ են եղել, ինչի արդյունքում կարող էին հայտնվել ժամանակակից մարդիկ։
Արդյունքների հիման վրա էստոնիացի գիտնականները որոշել են վերլուծել նեանդերթալցիների ԴՆԹ-ն՝ գնահատելու դրա ազդեցությունը մարդու որոշ վատ սովորությունների ձեւավորման վրա:
Արդյունքները ցույց են տվել, որ նեանդերթալցիներն ունեին մի քանի տարբերակներ, որոնք բարձրացնում են ժամանակակից մարդկանց մոտ ծխելու վտանգը: Նաեւ նեանդերթալցիների ԴՆԹ-ն կարող է մեղավոր լինել ժամանակակից մարդկանց մոտ նկատվող քնի խնդիրների համար: