Էս տղերքը մեռելներ չեն, որոնց պետք էր թաղել ու անցնել առաջ։ Էս տղերքը նահատակներ են, որոնց պետք էր մարդավարի հանձնել մայր հողին ու հիշատակը վառ պահել։ հակոբյան աննան ու յուր ոհմակը էս տղերքին մեռել համարեց, դրա համար էլ էս տղերքից շատերի մասունքները ամիսներով պադվալներում թողեցին, դրա համար էս տղերքի հարազատները անձամբ էին գնում ու փնտրում իրենց զավակին, ձեռքերով փորում ու հողի տակից հանում ոսկորները…
Էս տղերքն այդ ոհմակի գիտակցության մեջ որպես մեռել են ասոցացվում, որովհետ ոհմակը չգիտի ինչ է հայրենիքը, չգիտի ինչ է մայր հողը։ Իրենք երբեք էլ այս հողը չեն սիրել, ու դրա համար էլ այդ հողի համար ընկած տղերքն իրենց մտքերում ու գրվածքներում մեռելներ են։
Հայ մարդն ու աննահակոբյանակերպերը հենց սրանով են տարբերվում միմյանցից։ Հայի համար Եռաբլուրում ու մյուս պանթեոններում հանգչող տղերքը մարտիրոսներ են, հայրենիքի համար ընկած հերոսներ, աննայենց համար՝ հերթական մեռած մարդիկ, որոնց պետք էր արագ հողին հանձնել, մոռանալ ու շարունակել կյանքը վայելել։ Ինքն իրեն նմանատիպ մի քանի ծնողով է շրջապատել, ու կարծում է, որ դա է օրինաչափությունը…
Ասում են, որ ամեն մեկն իր ետևից պետք է մի բան թողնի, մի բան, որին դիպել է, որին նայելով մարդիկ կհիշեն իրեն, դիպչելով դրան՝ կզգան նրա շունչը։ Էս տղերքի թողածը հայրենի հողն է, Արցախի հողը, որը նրանց արյունով է ներծծված: Ու այս հողի վրա ամեն օր քայլելով, ուզեք, թե չուզեք, պետք է հիշեք, որ էս տղերքը բոլորիցդ էլ առողջ էին, բոլորիցդ էլ երջանիկ, ու ամենից շատ էս հողի վրա իրենք ապրելու իրավունք ունեին, բայց իրենց երիտասարդ կյանքը զոհեցին հանուն այն հողի, որի վրա հանգիստ քայլում եք։ Ու իրենք չեն մեռել այդ հողի համար, իրենք նահատակվել են հանուն այդ հողի։
Մեռել ա քո ու քո ընտանիքի խիղճը, աննա։ Կմեռնես ու մեռելի պես մի օտար հողում կթաղվես դու, քո մարդը, քո լակոտները, հետո դրանց լակոտերը։ Դուք կմեռնեք, փոշի կդառնաք ու կընկնեք պատմության աղբանոցը, բայց էս տղերքն հավերժ ողջ կմնան, որովհետև իրենք չմահացան. իրենք անմահացան հանուն մայր հողի։
Արամ Գևորգյանի էջից