30 տարի առաջ ու հիմա էլ մեր հանրության մի հատվածը կուրորեն հավատում է, որ Արցախի խնդիրը Կենտրոնի (Մոսկվա) կողմից ստեղծված արհեստական կոնֆլիկտ է
Advertisement 1000 x 90

30 տարի առաջ ու հիմա էլ մեր հանրության մի հատվածը կուրորեն հավատում է, որ Արցախի խնդիրը Կենտրոնի (Մոսկվա) կողմից ստեղծված արհեստական կոնֆլիկտ է

30 տարի առաջ ու հիմա էլ մեր հանրության մի հատվածը կուրորեն հավատում է, որ Արցախի խնդիրը Կենտրոնի (Մոսկվա) կողմից ստեղծված արհեստական կոնֆլիկտ է, որի միջոցով Կենտրոնը փորձում է իր ուղեծրի մեջ պահել Հայաստանին ու Ադրբեջանին։ Մի կողմ թողնենք այսպիսի աքսիոմիկ «ճշմարտության» ամբողջ աբսուրդայնությունը (բավական է ծանոթանալ վերջին 100 տարվա ընթացքում ազերների կողմից իրականացված բռնությունների վիճակագրությանն ու քաղաքականությանը): Արցախյան՝ հայրենական առաջին պատերազմի ժամանակ քաղաքական իշխանության վերնախավում կային մարդիկ, որոնք, նույնիսկ պատերազմական գործողությունների մեզ համար ամենահաջող պահերին, պատրաստ էին կանգնեցնել պատերազմը, հանձնել ազատագրված տարածքներ ու հրաժարվել Արցախի միացման կամ անկախության գաղափարից։ Ինչու՞։ Որովհետև հավատում էին (են), որ այդպիսով կազատվեն ՌԴ-ի ազդեցությունից ու «քաղաքակիրթ» արևմուտքի հետ ձեռք-ձեռքի բռնած կգնանք դեպի ապահով ու զարգացած ապագա։ Սա չեղավ, վիժեցվեց, որովհետև, ուժային կառույցներում, հատկապես նոր ձևավորվող բանակում, կար զինվորականների մի խավ, ովքեր հասկանում էին, որ Արցախի ու Հայաստանի ապահով ու զարգացած ապագայի միակ երաշխիքը մեր կենսական տարածքների էքսպանսիան է։ 26 տարի մենք վայլեցինք այդ մարդկանց արած աշխատանքի արդյունքները։ Ունեցանք անգամներ ավելի ապահով ու կայուն երկիր, քան հիմա։ Ունեցանք ու մսխեցինք։ Մսխեցինք, ոչ թե այն պատճառով, որ չհզորացրինք մեր բանակը, կամ ճիշտ կերպով չզարգացրինք տնտեսությունը։ Սրանք կարևոր գործոններ էին, բայց որոշիչ չէին հետագա աղետի մեջ։ Աղետը սկսվեց այն պահից, երբ մենք չհասկացանք մի պարզ ճշմարտություն․ Հայաստանը չունի որևէ ապագա առանց ազգ-բանակ-ամրոց գաղափարախոսության ստեղծման։ Ու գաղափարական դատարկությունը սկսվեց լցվեց 180 աստիճանով հակառակ գաղափարներով, ցնդաբանությամբ, շարժումներով և այլն։ Իսկ արդեն 2000-ականների սկզբից շրջանառության մեջ մտավ «թալանչի» ու մեր վզին «նստած» ղարաբաղցու ֆենոմենը, որը անպայման տարածվելու ու մտնելու էր մարդկանց ուղեղներ՝ հաշվի առնելով շատերի սոցյալական վիճակն ու եղած անարդարությունները։ Դժվար չէ հասկանալ, թե ինչի հանգեցրեց նման ատելության տարածումը։ Ինձ համար հարց է մնում․ արդյո՞ք նման պրոցեսները, այդ թվում և աղանդավորության կտրուկ աճը, ֆինանսավորվել են հարևանների կողմից, թե՝ ոչ։ Ես կֆինանսավորեի։

2018 թվականին իշխանության եկան մարդկիկ, որոնք իրենց ուղեղի մինչև վերջին բջիջով մտածում են, որ «Ղարաբաղից ազատվենք՝ ՌԴ-ին *ադ անենք ու լավ ապրենք» մասին։ Թերթի նախկին խմբագիրը ոչ միայն այդ մտքի կրողն է, այլ նաև դրանից բխող բոլոր ծրագրերի ու քայլերի մաքրամաքուր էքստրակտը, խտանյութը։ Ու ասեմ Ձեզ, որ շատ հաջող խտանյութ է, ով կարողացել է իր շուրջ հավաքել իր պեսներին։ Ընտիր խումբ են․․․

Իսկ, թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս։ Ո՞նց եղավ, դա էլ շատերին պարզ է։ Իսկ ովքե՞ր կարող են աջակցել նման խմբին․ բոլոր նրանք, ովքեր վերը նշված «Ղարաբաղից ազատվենք՝ ՌԴ-ին *ադ անենք ու լավ ապրենք» մտքի բենեֆիցիարներն են, ընդ որում կողմերը կարող են ունենալ լրիվ տարբեր մոտիվացիաներ։

Ու քանի այս իշխանությունը հսկում է հանրային օրակարգը, ավելին, շատ լավ կերպով կառավարում այն, հանրության մեծ մասը երբեք չի հասկանա, որ «ազգ-բանակ-ամրոց» գաղափարախոսությունը միակն է, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի ունենալ պետություն և ապրել մի տարածաշրջանում, որտեղ միմիայն ուժն է ծնում գոյության իրավունք։

Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր