Ֆրանսիական Neoplants ստարտափը ներկայացրել է օդը մաքրող հատուկ բույս, որը 30 անգամ ավելի արդյունավետ է գործում, քան նմանատիպ սարքերը: NEO P1-ը պոտոս բույսի գենետիկ մոդիֆիկացիան է, որը հատուկ նախագծված է ցնդող օրգանական միացությունները կլանելու համար: Ներկայիս տեխնիկական օդը մաքրող սարքերը գրեթե անզոր են դրանց դեմ, դրանք հիմնականում նախատեսված են ծանր պինդ մասնիկները չեզոքացնելու համար, օրինակ՝ հրդեհի դեպքում օդն արագ մաքրելու համար։ Բույսերն, ընդհակառակը, թեև աշխատում են պասիվ ու դանդաղ, բայց շուրջօրյա։
Ֆրանսիացի գենետիկները Neo P1-ին օժտել են այնպիսի գեներով, որոնք թույլ են տալիս բույսին արտադրել ֆորմալդեհիդը, բենզոլը, տոլուոլը և քսիլոլը քայքայող ֆերմենտներ: Դրանք համարվում են կենդանի էակների համար ամենաթունավորները, սակայն Neo P1-ի կլանումից հետո դրանք վերածվում են չեզոք ֆրուկտոզայի և ամինաթթվի, ինչից հետո օգտագործվում են բույսի կողմից աճի համար:
Բույսն արդեն հասանելի է այն գնել ցանկացողների համար, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինելու գնել հատուկ ծակոտկեն զամբյուղ, հող և պարարտանյութ։ Այս ամենը կարժենա 179 ԱՄՆ դոլար, գումարած պարարտանյութի պաշարների համալրման ամսական ծախսերը: Ինչպես նշում են NEO P1-ի մշակողները, պարարտանյութը կարող է կլանել գազերը և փոխանցել դրանք բույսի արմատային համակարգին՝ հատուկ օգտակար միկրոբների օգտագործման միջոցով: Հավելենք նաև, որ բույսը խնամքի կարիք գրեթե չունի, այն ընդամենը պետք է ջրել ամսական երկու անգամից ոչ ավել։
Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը