Մոսկվայում բռնել են Կամերունի քաղաքացուն, ով 23 000 դոլար արժողությամբ սև թուղթ է վաճառել, որն իբր իրական թղթադրամ է դարձել, լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրում է Ռիա Նովոստին։
Կամերունցին մեսենջերում կապվել է դյուրահավատ տղամարդու հետ և պատմել նրան, թե ինչպես կարելի է «հեշտությամբ ավելացնել խնայողությունները»:
«Հնարքի գաղտնիքը պարզ է։ Զեղծարարը մի քանի թղթադրամ ծածկել է սև ներկով և նկարահանման ժամանակ լվացել է այդ ներկը: Այսպիսով, դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվել, որ թղթադրամները հանկարծակի են հայտնվել», – ասել է Վոլկը:
Գնորդի հետ հանդիպելուց առաջ կամերունցին մեծ քանակությամբ սև թղթի թերթեր է կտրել։ Նա ասել է, որ 40 րոպե հետո ներկը կվերանա, իսկ թուղթը կվերածվի իրական փողի։ Թղթի սև կտորների համար տուժողը տվել է ավելի քան 23 հազար դոլար։
«Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել և բերման են ենթարկել կասկածյալին: Ներկայումս մեղադրյալը բերման է ենթարկվել»,-ասել է նա՝ հավելելով, որ զեղծարարը ձերբակալվել է Մոսկվայում։