Ներկայացնում ենք հոգեբանության 20 ամենաարժեքավոր փաստերը, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և ուրիշներին:
Մարդուն միջինը պետք է 66 օր՝ սովորություն ձևավորելու համար:
Փակ աչքերով մենք ավելի լավ ենք հիշում տեղեկատվությունը:
Ուղեղը և ստամոքսը սերտ կապված են: Դրա համար որոշ էմոցիաներ ֆիզիկական շատ ուժեղ ազդեցություն են ունենում մարդու ստամոքսի վա:
Սիրել մարդու կերպարը և սիրել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում, լրիվ տարբեր բաներ են:
Գրառելով մեր երազանքները՝ մենք ավելի ճշգրիտ ենք դրանք ձևակերպում:
Մարդկային բոլոր զգայարաններից հոտառությունն ամենասերտն է կապված հիշողության հետ:
Մտածելու կարողությունն այն մասին, թե մենք ինչպես ենք մտածում, բարձր ինտելեկտի նշան է:
Յուրաքանչյուր մարդու մեջ կա երեք անձնավորություն. նա, ինչպես դու մտածում ես, որ կաս, նա, ում այդպիսին կարծում են, և նա, ով իրականում կա:
Երազողները մյուսներից ավելի հաճախ են երազ տեսնում և հիշում են դրանք:
Ընտանիքը և մոտ ընկերներն ամենակարևոր աղբյուրն են երջանիկ մանկության համար:
Շատ հեշտ է առավելություն ունենալ զրուցակցիդ նկատմամբ, եթե խոսում ես ցածր և հանգիստ ձայնով:
Այն մարդկանց մոտ, ովքեր կարողանում են շնորհակալություն հայտնել, ավելի հեշտ է ստացվում երջանիկ լինել:
Եթե անընդհատ խոսեք երկու տարբեր լեզուներով, կարող եք զերծ մնալ Ալցհեյմերի հիվանդությունից:
Սիրահարված մարդու վարքագիծը նման է նյարդային շեղում ունեցող մարդու վարքագծին:
Ամենաարդյունավետ միջողը տեղեկատվությունը հիշելու համար 10 րոպեանոց ընդմիջումն է ամեն 30-50 րոպե պարապմունքից հետո:
Մարդու մոտ ուժեղ էմոցիոնալ կապ է առաջանում նրա հետ, ում հետ նա երգում է:
Եթե քննությունից առաջ թղթի վրա գրեք Ձեր բոլոր զգացողությունները, դա կարող է օգնել ստանալու բարձր գնահատական:
Ոչ բավարար քունը բարձրացնում է դեպրեսիայի ռիսկը:
Հինգ ամենատարածված գիշերային սարսափներն են՝ ցած ընկնելը, հետևելը, կաթվածը, ինչ-որ բանից ուշանալը և մոտ մարդու մահը:
Մարդն ավելի արագ է որոշում կայացնում, երբ ուզում է գնալ զուգարան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը