Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, սուպերմոդել և երգչուհի Կարլա Բրունիին մեղադրել են դեմքի անհաջող պլաստիկ վիրահատության մեջ։ Համապատասխան նյութն ու մեկնաբանությունները հայտնվել են Daily Mail-ում։
Նշվում է, որ Ֆրանսիայի 23-րդ նախագահի՝ Նիկոլա Սարկոզիի կինն այցելել էր Saint Laurent ապրանքանիշի ցուցադրությունը։ Այսպիսով, նա կրել էր սեւ բաճկոն և ընտրել նեյլոնե զուգագուլպաներ ու բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի համապատասխանի հանդերձանքին: 55-ամյա մոդելը արձակել էր մազերը և նախապատվությունը տվել մեղմ դիմահարդարմանը։
Հրապարակման ընթերցողները ուշադրություն են դարձրել Բրունիի դեմքին՝ ենթադրելով, որ նա պլաստիկ վիրահատություն է կատարել։ «Սիրելի հարուստ կանայք, թույլ մի տվեք, որ պլաստիկ վիրաբույժները փոխեն ձեր դեմքերը։ Այն երբեք լավ չի ավարտվում», «Նա դեռ հիանալի կազմվածք ունի, բայց ի՞նչ է եղել նրա դեմքի հետ», «Չափազանց շատ ներարկումներ», – նշել են նրանք։