Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում․ Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է.

«Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում։

Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն

Թվում է, թե հազարամյակների խորքից եկող մեր ազգի վերնախավերը պետք է վաղուց արդեն դադարած լինեին մանկամտության ախտով տառապելուց, բայց, ցավոք՝ ոչ։
Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունն են դրսևորել Բերձորի փակ միջանցքում, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք թողնելու են, որպեսզի Հայաստանն ու Արցախն անխափան կապ ունենան, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք կամավոր կամ դիվանագիտական ճնշմամբ հեռանալու են Հայաստանի ինքնիշխան տարածքից և այլն։
Բաքվի բարբարոսական վարչախումբը հարցը դրել է շատ ուղիղ՝ Արցախն իրավունք չունի գոյության, իսկ Հայաստանն առավելագույնը կարող է լինել անդամահատված և ադրբեջանաթուրքական քմահաճույքներից կախում ունեցող, զարգացման ու հզորացման որևէ հեռանկար չունեցող ազգագրական ռեզերվացիա։
Երբ ասում են՝ պետք է առերեսվել իրականության հետ, իրականությունը հենց սա է, ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է հաշտվել և ամեն ինչ չանել այն փոխելու համար։ Իսկ փոխելը նշանակում է նախևառաջ փոխել մտայնությունը և հրաժարվել կործանարար մանկամտությունից ու պատրանքներից»։

 



Նման նյութեր