Իլոն Մասկը հաստատել է, որ Twitter սոցիալական ցանցի նոր ղեկավարը կլինի Լինդա Յակկարինոն։
«Ես ուրախ եմ ողջունել Լինդա Յակկարինոյին որպես Twitter-ի նոր գործադիր տնօրեն: Նա հիմնականում կկենտրոնանա բիզնեսի վրա, իսկ ես՝ արտադրանքի ձևավորման և նոր տեխնոլոգիաների: Անհամբեր սպասում եմ Լինդայի հետ աշխատելուն՝ այս հարթակը X-ի՝ ունիվերսալ հավելվածի վերածելու համար»,- գրել է նա թվիթերում:
I am excited to welcome Linda Yaccarino as the new CEO of Twitter!@LindaYacc will focus primarily on business operations, while I focus on product design & new technology.
Looking forward to working with Linda to transform this platform into X, the everything app. https://t.co/TiSJtTWuky
— Elon Musk (@elonmusk) May 12, 2023