Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Կարմիր թզուկների ժայռոտ մոլորակների մոտ մեկ երրորդը, որոնք գալակտիկայի ամենատարածված աստղերն են, ունեն օպտիմալ ուղեծիր, որպեսզի դրանց վրա գոյություն ունենան օվկիանոսներ։ Սրանով իսկ հնարավոր է այս մոլորակների վրա կյանք փնտրել։ Այս մասին հայտնել է Ֆլորիդայի համալսարանի մամուլի ծառայությունը։
Վերջին տարիների ընթացքում գիտնականները հայտնաբերել են մի քանի մոլորակներ, որոնք հավակնում են համարվել Երկիր մոլորակի կրկնօրինակները։ Սակայն առայժմ գիտնականները չեն կարող ասել, թե արդյոք այդ մոլորակների վրա կյանքի համար բոլոր պայմանները, այդ թվում՝ ջուր կա։ Կյանքի համար անհրաժեշտ պայմանների առկայությունը կախված է ուղեծրում մոլորակների դիրքից, ինչպես նաև էկզո մոլորակների քիմիական բաղադրությունից։
Ամերիկացի գիտնականների խումբը՝ Սառա Բալլարդի գլխավորությամբ, հետազոտել են, թե ինչքան կարող են կյանքի համար անհրաժեշտ պայմաններ գոյություն ունենալ Գալակտիկայի ամենահայտնի այն մոլորակների վրա, որոնք պտտվում են Կարմիր թզուկների շուրջը։ Գիտնականները Կարմիր թզուկներ են անվանում այն աստղերը, որոնք մի քանի անգամ փոքր են Արևից։
Գիտնականները կարծում են, որ Կարմիր թզուկների շուրջ պտտվող մոլորակները կյանքի համար անպիտան կդառնան մակընթացային ուժերի ազդեցությամբ։ Ինչքան ձգված է մոլորակի ուղեծիրը, այդքան ավելի ուժեղ են դրա վրա ազդում մակընթացային ուժերը։
Գիտնականները պարզել են, թե ինչ ձգվածություն ունի 163 մոլորակների ուղեծիրը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Երկրին նման մոլորակների 66%-ը ձգված ուղեծիր ունի, ինչի շնորհիվ դրանց վրա այնպիսի ջերմաստիճան է ձևավորվում, ինչպիսին Երկիր և Վեներա մոլորակների վրա է։