Ծնողները հաճախ նորածին երեխաներին տանում են երկար ճանապարհորդությունների, ինչը չի վնասում երեխաների առողջությանը, սակայն երեխայի հետ ճանապարհորդել սկսելու լավագույն ժամանակը երեք տարեկանից է։ Այս մասին հունիսի 20-ին խոսել է մանկաբույժ Նադեժդա Ալմասրին։
«Այս տարիքում երեխայի իմունային համակարգը լիովին գործում է և կարող է ավելի լավ դիմակայել վարակներին և այլ պաթոլոգիաներին: Երեխաներն այս տարիքից կարողանում են իսկապես վայելել հանգիստը»,- նշել է մասնագետը։
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցին, ապա մանկաբույժն ամենանախընտրելին համարում է գնացքը։ Գնացքում երեխան կարող է պառկել և շրջել՝ չզգալով ճնշման տհաճ անկումներ, բացատրել է բժիշկը։
«Ինչ վերաբերում է ինքնաթիռին, ապա ծնողները պետք է հասկանան, որ թռիչքի և վայրէջքի ժամանակ ճնշման անկման պատճառով երեխայի օրգանիզմը մեծ սթրես է ապրում: Երեխայի ականջները փակվում են, նրա մոտ գլխացավ է սկսվում: Սա առողջության համար վտանգ չի ներկայացնում, բայց կարող է ստվերել հաջող ուղևորությունը»,- զգուշացրել է Ալմասրին: