Աշխարհի շատ երկրների բնակիչներ անցած գիշեր երկնքում նկատել են անսովոր ուժեղ հյուսիսափայլ: Գիտնականները նախազգուշացրել են, որ այն առաջացել է Արեգակի վրա «պոտենցիալ պատմական իրադարձության» հետևանքով, գրում է bbc.com-ը:
Ամերիկյան NOAA տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը հաշվել է Արեգակի վրա առնվազն յոթ պսակային զանգվածի արտանետում՝ պլազմայի հսկայական ամպեր: Այս արտանետումների ազդեցության առաջին ալիքը մեր մոլորակ է հասել ուրբաթ երեկոյան: Հանգստյան օրերի համար կանխատեսվել է ուժեղ մագնիսական փոթորիկ:
«Սա անսովոր և պոտենցիալ պատմական իրադարձություն է», – ասել է NOAA-ի տնօրեն Քլինթոն Ուոլեսը:
Հզոր մագնիսական փոթորկի արդյունքում ամբողջ աշխարհում երկնքում տպավորիչ հյուսիսափայլեր են նկատվել։