Երեք ավիաընկերությանօդանավերը չենկարողացել ժամանակին վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժգին քամու պատճառով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով «Flightradar»-ի տվյալներին, հայտնել էին, որ Վիեննայից, Անթալիայից, Հռոմից, Սոչիից և Ռիգայից մեկնած ինքնաթիռները մի քանի ժամ չեն կարողացել վայրէջք կատարել Երևանում։
Աղաբեկյանը պարզաբանեց, որ «Armenian Airlines»-ի Սոչի-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռը ուղևորվել է Թբիլիսի, հիմա վերադառնում է Հայաստանի մայրաքաղաք։ Եվս երկու ինքնաթիռ, որոնք Երևան են հասել Դուբայից («Fly Dubai») և Ռիգայից («airBaltic»), ստիպված են եղել մի քանի պտույտ անել «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ։
Այս պահին օդանավակայանն աշխատում է բնականոն հունով, չվերթներն իրականացվում են ժամանակին: