Գիտնականներն առաջին անգամ կրկնակի աստղ են հայտնաբերել Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող Աղեղնավոր A* գերհզոր սև անցքի կողքին, ինչը մեծացնում է դրա կողքին մոլորակների գտնվելու հնարավորությունը:
ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական հարավային աստղադիտարանը (ESO):
«Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է կրկնակի աստղ, որը պտտվում է մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գերզանգվածային սև անցքի Աղեղնավոր A* – ի մոտ: Սա առաջին դեպքն է, երբ աստղային զույգը հայտնաբերվել է գերհզոր սև անցքի մոտ», – ասվում է աստղադիտարանի մամուլի հաղորդագրության մեջ: