Ամերիկացի գիտնականները գտնում են, որ փոքրիկ կոնաձև խխունջների թույնը կարող է օգտագործվել խրոնիկական ցավի թեթևացման համար, տեղեկացնում է BBC-ին:
Կակղամորթները թույնն օգտագործում են իրենց զոհին կաթվածահար անելու կամ սպանելու համար:
Կատարված թեստերի արդյունքում պարզվել է, որ կոնաձև խխունջների թույնի օգտագործման դեպքում ցավազերծման արդյունքը փորձի ենթարկված առնետների մոտ պահպանվել է մինչև երեք օր:
Թեստերի արդյունքները նշանակում են ծանր հիվանդների համար հակացավային թերապիայի նոր տեսակի ստեղծման հնարավորություն:
Ափիոնային անալգետիկներն, ինչպիսին է մորֆինը, առաջացնում են ընտելացում, իսկ խխունջի թույնը նման արդյունք չունի. և դա ամենակարևոր ասպեկտն է, կարծում են գիտնականները: