Նյու Յորքի վիկտորիանական դարաշրջանի կիրակնօրյա թերթի արխիվներում հայտնաբերվել է ամերիկացի բանաստեղծ և գրող Ուոլթ Ուիթմենի «Ջեկ Էնգլի կյանքն ու արկածները» վեպը: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է The Guardian-ը:
Չնայած այն բանին, որ տեքստը Sunday Dispatch թերթում հրապարակվել է անանուն, սյուժեն մանրամասնորեն կրկնում է այն ժողովածուն, որը գտնվել է Ուիթմենի գրառումների գրքույկում: 150 տարի շարունակ կարծում էին, որ հեղինակը հրաժարվել է մտահղացումից, իսկ սևագրերը չեն պահպանվել:
Գիրքը զետեղել են Walt Whitman Quarterly Review հանդեսի կայքում՝ ազատ օգտվելու հնարավորությամբ:
Ուիթմենի ստեղծագործությանը նվիրված հրատարակության խմբագիրը՝ Էդ Ֆոլսոմը, կարծում է, որ վեպն ամբողջովին կփոխի հեղինակի մասին ստեղծված պատկերացումը:
«Այժմ մենք տեսնում ենք, որ նրա գեղարվեստական գրքերում պոեզիան ներհյուսվել է ամենաաներևակայելի ձևով»,-ասել է նա:
Ուոլթ Ուիթմենը (1819-1892 թթ.) ամերիկացի բանաստեղծ է և գրող, «Խոտի տերևները», «Թմբուկների մարտը» և «Ժողովրդավարական հեռուները» ժողովածուների հեղինակը: