Գարունն արդեն մեկնարկել է, իսկ սա նշանակում է, որ ժամանակն է ծանոթանալ նոր սեզոնի նորաձևության թելադրանքներին: Ինչպես հայտնի է՝ դիմահարդարման արվեստը ևս ամեն սեզունին նոր թրենդներ է առաջարկում, որոնց հետևելով՝ կանայք կարող են ընդգծել իրենց գեղեցկությունն ու անհատականությունը:
Life.panorama.am-ը, դիմահարադարման ասպարեզում սեզոնի հիթերին, ինչպես նաև այս արվեստի նրբություններին ծանոթանալու նպատակով, խոսել է «Անի Ավդալյան իմիջ կենտրոնի» Make up արտիստ Ալինա Սարգսյանի հետ:
– Ալինա, ինչպես հայտնի է, դիմահարդարումը ևս ենթարկվում է նորաձևությանթելադրանքներին ու յուրաքանչյուր սեզոնի առաջարկում իր հիթերը: Գարունն արդենմեկնարկել է, ու հետաքրքիր է, թե որոնք են այս սեզոնի թրենդները:
– 2017 թ. Կարմիր հրեղեն աքաղաղի տարի է և այս տարի շատ նորաձև է կարմիր գույնը, իսկ դիմահարդարման մեջ իր ուրույն տեղն ունի կամիր շրթներկը: Այս գարնանը նորաձև է նաև Nude Look-ը, Blue Smoke Eye-ը, ինչպես նաև բնական հոնքերը և Gloss-ները:
– Դիմահարդարումը կարող է շեշտել կնոջ գեղեցկությունն ու միաժամանակ քողարկել այնյուրահատկությունները, որն ի ծնե ունի կինը: Ինչի՞ միջոցով կարող ենք ընդգծել ուհամապատասխանաբար թաքցնել առավելությունները և թերությունները:
– Ճիշտ դմահարդարմամբ կարող ենք հրաշքներ գործել և ճիշտ հակառակը: Փոքր դետալներն անգամ մեծ դեր են կատարում դիմահարդարման մեջ, ես նույնիսկ կասեմ՝ ամեն ինչ կառուցված է հենց մանրուքնեից, որոնք պետք է ճիշտ ընտրել ընդգծելու համար կնոջ անհատականությունը:
– Գույները շատ կարևոր են այս արվեստում: Ո՞ր գույներն են նորաձև լինելու գարնանը՝ստվերաներկեր ընտրելիս:
– Համաձայն եմ, գույները կարևորագույն դեր են կատարում դիմահարդարման մեջ, բայց պետք է նաև զգույշ լինել չչարաշահելու համար: Այդքան կարևոր չէ՝ քանի երանգ եք ընտրում, կարևորը ճիշտ երանգներ ընտրելն է և ճիշտ չափաբաժնով, որը կամբողջացնի կերպարը: Այս գարնան նորաձև գույներից են վարդագույնի նուրբ երանգները, կապույտի,կանաչի և շականակագույնի բոլոր երանգները:
– Շշրթներկը կնոջ այցեքարտն է: Միայն թե պետք է ճիշտ երանգ ընտրել: Այս առումով ի՞նչգաղտնիքներ գիտեք:
– Շրթներկի գույնը անմիջականորեն կապ ունի մազերի, մաշկի, աչքերի, ատամների գույնի հետ, ինչպես նաև շուրթերի ձևի հետ: Կարմիր գույն ընտրելիս շատերը ուշադրություն են դարձնում երկրորդական հանգամանքներին՝ մաշկի, մազերի գույնին, բայց այս գույնի առաջնային պայմանը շուրթերի ձևն է. այն սազում է հյութեղ շուրթերին, այլ հարց է՝ մազերը և մաշկը ինչ գույն են, այդ ժամանակ ընտրում ենք կարմիրի համապատասխան երանգը:
– Եթե նախորդ տարիներին խիտ հոնքերն էին նորաձև, ապա հիմա ավելի բնականհոնքերն են ակտուալ: Այժմ կա՞ն այլ հակաթրենդներ դիմահարդարման ոլորտում:
– Մեր հայ աղջիկները շատ ուշադիր են նորաձևության թրենդներին, ինչը գովելի է, բայց պետք է առաջնային ուշադրություն դարձնել՝ համապատասխա՞ն է արդյոք տվյալ ոճը ձեզ: Ես շատ ուրախ եմ, որ այժմ թրենդային են բնական հոնքերը և, միևնույն ժամանակ, խնամված: Այս տարի փոփոխության են ենթակվել նաև կոնտուրինգը և անփայլ շրթներկները՝ իրենց դիրքերը զիջոլով նուրբ տոնին և gloss-ներին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am