«Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Հասմիկ Պապյանը և այլք վերջապես հասկացան, որ Օհանյանի հետ ճամփա չի գնացվի». shame.am
Advertisement 1000 x 90

«Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Հասմիկ Պապյանը և այլք վերջապես հասկացան, որ Օհանյանի հետ ճամփա չի գնացվի». shame.am

shame.am-ը գրում է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ էր, երբ պաշտոնանկությունից հետո նախկին նախարար Սեյրան Օհանյանը վիրավորված կնոջ կեցվածք էր ընդունել, մերժում էր իշխանության առաջարկները, իսկ հանրության աչքում նոր ընդդիմադիր վառ աստղ էր երևում: Անցան ամիսներ, գրեթե մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, սակայն դրան պրն Օհանյանը մոտեցավ սնանկացած, կոպիտ ասած` շարքից ելած:

Նախ՝ շատ շուտ պարզվեց, որ Օհանյանը հրապարակային քաղաքականության բան չէ: Դա երևաց նրա` գործընկերներ ընտրելուց: Սկզբում դաշնակցեց Վիկտոր Դալլաքյանի կուսակցության հետ, հետո ի հայտ եկավ Արամ Գասպարիչ Սարգսյանը: Կարծես թե երկու կուսակցությունների հարթակը պիտի բավարարեր Օհանյանին, մանավանդ որ այդ երկու գործիչն էլ քիչ խոցելի են և քիչ վարկաբեկված: Նրան մնում էր միայն այդ հարթակը լրացնել իր հեղինակությամբ սպայական կազմում, և պառլամենտում իր տեղը կունենար: Բայց նա հեռուն գնաց: Ինչ-որ պահից Օհանյանի վերահսկումն իր վրա վերցրեց Սյամոն` Սամվել Բաբայանը:

Հետո պայմանավորվեց Վարդան Օսկանյանի «Համախմբում»-ի հետ, որն իր ողջ թիմով վարկաբեկված է: Հետո հայտնվեց մեկ այլ խայտառակություն` Պարույր Հայրիկյանը, որը շատ չմնաց դաշինքում: Դե, իսկ վերջում էլ Օհանյանը որոշեց բախտը կապել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ իր գրեթե բոլոր գործընկերներին Օհանյանը վճարել է դաշնակցելու դիմաց: Կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ հավաստի տվյալների, 100 հազար դոլար էր վերցրել, մյուսների մասին ստույգ տեղեկություններ չկան: Հավելենք, որ ընտրարշավի ողջ ծախսը Օհանյանը վերցրել է իր վրա, ավելի ստույգ` բարդել է դա իր մոսկովյան հովանավորի վրա:

Պարզ է, որ Դալլաքյանն ու Գասպարիչ Սարգսյանը դուրս եկան դաշինքից, իսկ Օհանյանը մնաց ախպարների հետ` Սյամոյի գլխավորությամբ: Բայց նա ավելի սարսափելի կորուստ կրեց` նրանից վերջնականապես հրաժարվել են «Արդարություն Հայաստանում» շարժման նախաձեռնողները, որոնք պատրաստվում էին դեսանտ ուղարկել Հայաստան, սատարել Օհանյանին և «բեյրութավարի» պայքարել Սարգսյանի ռեժիմի դեմ:

Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, Հասմիկ Պապյանը և այլք վերջապես հասկացան, որ Օհանյանի հետ ճամփա չի գնացվի: Պատճառն այն է, որ Օհանյանը, նախ, կտրականապես չի արտահայտվում նախագահ Սարգսյանի դեմ, իսկ դա ընդդիմադրի առաջին պարտականությունն է: Այսինքն՝ Օհանյանը վճռորոշ պահին արմատական քայլերի չի դիմի, իսկ եթե դաշինքի առաջնորդն է խելոք տեղը նստում, նշանակում է, Արսինե Խանջյանը երբեք այստեղ «Հըզբոլլահ» չի ստեղծի, ինչի համար էլ, ըստ էության, նախաձեռնված էին «Արդարություն Հայաստանում» շարժումը և դեսանտի իջեցումը Երևան: Երկրորդ՝ նրանք հասկացան, որ Օհանյանը քաղաքականության մեջ, մեղմ ասած, հասուն չէ: Եվ նրան հրաժեշտ տվեցին:

Սա, իհարկե, լավ լուր է բոլորիս համար: Ե՛վ ապրիլի սկզբին նոր «Սասնա ծռեր» չենք ունենա Հայաստանում, և՛ ընտրությունները հանդարտ կանցնեն` բոլորը կհամակերպվեն արդյունքների հետ: Իսկ բոլորից շատ այստեղ Գասպարյան Վովայի բախտը բերեց` այլևս նրա ապագայի համար կարող ենք հանգիստ լինել:
Դե, իսկ ներկայիս և գալիք էն մյուս ընդդիմադիրներին խորհուրդ կտանք, որպեսզի վերջապես հասկանան. քաղաքականությունը խելք ու գիտելիք է պահանջում, իսկ ընդդիմադիր դաշտում գործելը` նաև անբիծ անցյալ: Սեյրան Օհանյանը չուներ ոչ մեկը, ոչ մյուսը, նա կորցրեց ամեն ինչ` մերժելով իշխանության առաջարկները, հետն էլ տապալեց Վիկտոր Դալլաքյանի կարիերան։ Ինչևէ, նա փչացավ, իսկ վաղը կկործանվի: Ամեն»:



Նման նյութեր