Սև պղպեղը՝ մաշկի համար
Advertisement 1000 x 90

Սև պղպեղը՝ մաշկի համար

Սև պղպեղի  յուղն ունի մի շարք սննդարար տարրեր, որոնց շարքին են պատկանում այնպիսի կարևոր վիտամիններ, ինչպիսիք են վիտամին A-ն և K-ն: Այս երկու վիտամիններն  էլ չափազանց կարևոր են տեսողության, արյան շրջանառության և նյութափոխանակության համար:  Յուղը նաև պարունակում է այնպիսի օգտակար տարրեր, ինչպիսիք են՝ կալիումը, կալցիումը, սելենը, որոնք օգտակար են ոսկորներին, արյան ճնշմանը, եղունգներին, մազերին և ատամներին:

Ձեզ ենք ներկայացնում  տնական 4 միջոցներ, որոնք կսնուցեն ձեր մաշկը:

Յոգուրտ և սև պղպեղի յուղ

1 ճ/գ սև պղպեղը խառնեք 2 ճ/գ յոգուրտով: Խառնուրդը քսեք մաշկին և տրորեք շրջանաձև շարժումներով: Ապա լվացեք սառը ջրով: Այս խառնուրդը մաքրում է ծակոտիները, հեռացնում կեղտն ու նվազեցնում  սպիները:

Մեղր և սև պղպեղ

Բաղադրություն

Ձվի սպիտակուց

Կես թեյի գդալ սև պղպեղ

1 ճ/գ մեղր

Պարզապես խառնեք բոլոր բաղադրիչները և խառնուրդը քսեք դեմքին: Թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք ջրով: Դիմակը կմաքրի ակնեն և բշտիկները:

Պայքարեք ցելյուլիտի դեմ սև պղպեղի միջոցով

100 մլ մարմնի քսուքին ավելացրեք 3-4 կաթիլ սև պղպեղի յուղ: Ամեն առավոտյան և երեկոյան մերսեք այն հատվածները, որտեղ ցելյուլիտ կա:

Մարմնի յուղ

Բաղադրություն

2 ճ/գ նշի յուղ

2 ճ/գ քունջութի յուղ

4 կաթիլ սև պղպեղի յուղ

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսի համասեռ զանգված ստանաք: Խառնուրդն օրական երկու անգամ քսեք այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ կա: Յուղը կլավացնի մաշկի էլաստիկությունն ու կօգնի ազատվել ցելյուլիտից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը