Հոքինգը պաշտպանել է համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարը
Advertisement 1000 x 90

Հոքինգը պաշտպանել է համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարը

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը հավանություն է տվել համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարին: Այս մասին պատմել է The Times-ում հրապարակված հարցազրույցում:

Գիտնականի կարծիքով՝ ներկայում աշխարհը գտնվում է ոչնչացման սպառնալիքի ներքո՝ կենսաբանական կամ միջուկային  պատերազմի հետևանքով: Դա մարդուն հատուկ ագրեսիայի դրսեւորումն է, որն ավելի վաղ նպաստել է էվոլյուցիային:

«Մենք պետք է ժառանգած այդ բնազդը վերահսկենք տրամաբանության և առողջ դատողության միջոցով»,- կարծում է Հոքինգը: Նա նշում է, որ դա կարող է ապահովել «որևէ ձևի համաշխարհային կառավարությունը», ինչը, գիտնականի կարծիքով, չի բացառում այլ խնդիրների, այդ թվում՝ դիկտատուրայի առաջացումը: