Ոչխարի մսով և թարխունով ապուր
Advertisement 1000 x 90

Ոչխարի մսով և թարխունով ապուր

Բաղադրությունը

125 գ. գառան մսի համար վերցնել

25 գ. գլուխ սոխ

10 գ. կարագ

50 գ. թարխուն

100 գ. կարտոֆիլ

աղ, պղպեղն ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ոչխարի կրծքամիսը 30-40 գ-ի չափով կտրել, լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել՝ ժամանակ առ ժամանակ քաֆը հեռացնելով:

Քամած արգանակի մեջ լցնել խաշած մսի կտորները, մաքրած ու կտրատած կարտոֆիլը, սոխեռածը, կտրատած թարխուն, աղ, պղպեղ և ապուրը եփել, մինչև կարտոֆիլը պատրաստ լինի: