HIPA լուսանկարների 6-րդ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը նվաճել է ամերիկացի լուսանկարիչ Արաշ Յագմայենը՝ աղբի մեջ սնունդ փնտրող աղջկա լուսանկարով:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մարիտի 15-ին Դուբայի Օպերայի տան շենքում: Մրցույթում հաղթանակ տարած լուսանկարի համար հեղինակը կստանա 120 հազար դոլարի պարգև:
«Մարտահրավեր» անվանակարգում, որը դարձել է մրցույթի հիմնական անվանակարգը, հաղթել է իտալացի լուսանկարիչ Ջուլիո Մոնտինին, որը պատկերել է ձեռնատ լողորդ մարզկին մրցումների ժամանակ:
Մրցույթի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմել է ավելի քան 420 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: