Ճամայկացին ռեգգի է երգել վարունգի օգտակարության մասին և Համացանցի աստղ դարձել
Advertisement 1000 x 90

Ճամայկացին ռեգգի է երգել վարունգի օգտակարության մասին և Համացանցի աստղ դարձել

Ճամայկացի երաժիշտ Macka B-ն ռեգգի-ֆրիսթայլ է կատարել վարունգի օգտակար հատկությունների մասին: Երգի տեսահոլովակը հրապարակվել է Facebook-ում և երեք օրում 23 միլիոն դիտում է հավաքել:

Macka B-ն հիշեցնում է, որ վարունգը շատ վիտամիններ և միներալներ է պարունակում, ուստի այն շատ օգտակար է մազերի և ոսկորների համար: «Այն կարելի է հում կտրտել սալաթի համար: Պատրաստել բանջարեղենային հյութ»,- երգում է կատարողը:

Մեկնաբանություններում օգտատերերը սեր են խստովանել Macka B-ին և նրան խորհուրդ տվել ավելի շատ ֆրիսթայլներ տեսագրել օգտակար մթերքների մասին: