Walt Disney ստուդիայի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի վարձույթում ռելիզից հետո 170 միլիոն դոլար է հավաքել առաջին հանգստյան օրերին՝ նորացնելով PG վարկանիշով (խորհուրդ է տրվում ծնողների ներկայությունը) ֆիլմերի համար ռեկորդը, տեղեկացնում է MarketWatch-ը:
1991 թվականի դիսնեյական մուլտֆիլմի ադապտացիայի դրամարկղային մուտքերն արտասահմանում կազմել են լրացուցիչ 180 միլիոն դոլար: Կինոնկարը գերազանց արդյունքներ է ցուցադրել Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում և Չինաստանում: Ռուսաստանում ֆիլմի մուտքերը կազմել են 6 միլիոն դոլար:
Ֆիլմն ստացել է կինոքննադատների տարբեր, բայց, ընդհանուր առմամբ, դրական գնահատականները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: