Ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ. Արտյոմ Հակոբյանն իրեն՝ «փողի մեռած» անվանողների մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ. Արտյոմ Հակոբյանն իրեն՝ «փողի մեռած» անվանողների մասին. asekose.am

Ռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար Արտյոմ Հակոբյանի նախորդ տարվա աղմկահարույց  գրառումը երկար ժամանակ շարունակվում էր քննադատության կիզակետում մնալ: Արտյոմն իր գրառման մեջ արտահայտել էր իր հիասթափությունն ու հայտարարել, որ պատրաստվում է լքել Հայաստանը:

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ , թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին ոչինչ չես ունենա»,- նշել էր Արտյոմը:

Արտյոմի սկանդալային գրառումը չէր վրիպել նաև ադրբեջանցիների աչքից, ավելին՝ դարձել էր ադրբեջանական մամուլի գլխավոր թեման:

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում վերջինս ամրապնդել էր իր արտահայտած տեսակետը՝ նշելով, որ սպասում է երկրից հեռանալու հարմար պահի:

Սակայն, Արտյոմը չհեռացավ և կարճ ժամանակ անց ներկայացնում է իր նախագիծը: Հենց այսօր «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի Արտյոմ Հակոբյանի «3/Off» ժամանացային հաղորդումը:

«Հիասթափությունը խորն էր, բայց չհանձնվեցի, որոշեցի շարունակել պայքարը»,- վերջերս նշել է Արտյոմը:

Համացանցային օգատատերերն այս անգամ ևս քննադատեցին Արտյոմին: Մասնավորապես Անկախ Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը հետևյալ կարծիքը հայտնեց.

«Մի՛ եղիր Արտյոմի նման փողի մեռած… »:

Asekose.am-ը կապ հաստատեց Արտյոմի հետ՝ ով խոստովանեց, որ իրեն չեն հետաքրքրում նման մեկնաբանությունները.

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում իմ մասին:  Ես իմ աշխատանքն եմ կատարում, նման ցածրակարգ գրառումներին անդրադառնալու ժամանակ չունեմ»:

Այն հարցին երկրից հեռանալու մտադրություն դեռևս ունի՝Արտյոմը նշեց.

«Եթե ես նոր նախագիծ եմ սկսել, ուրեմն աշխատանքի մեջ եմ ու նման ցանկություն չունեմ: Երբևիցե առաջնային խնդիրը Հայաստանը լքել չլքելը չի եղել, երկիրը լքելու ցանկությունը կապված է եղել որոշակի դրսևորումների հետ»: