Դեյվիդ Ագուսը համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկ է։ Նրա ամենաճանաչված հիվանդը «Apple» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսն էր, որը մի քանի տարի առաջ մահացավ մասնավորապես նաև այն պատճառով, որ չէր լսում իր բժշկի խորհուրդները։
Դեյվիդ Ագուսն ԱՄՆ-ում հայտնի է՝ որպես առողջ ապրելակերպի ջատագով։
Ձեզ ենք ներկայացնում առողջ լինելու նրա դեղատոմսերը։
1. Կոֆեինի նկատմամբ վերաբերմունքը պետք է վերահսկելի լինի:
Նախ՝ կոֆեինն օրգանիզմ պետք է ընկնի միայն բնական մթերքների, այսինքն՝ սուրճի և թեյի ամբողջական տերևների միջոցով։
Սուրճն ու թեյն օրվա սննդակարգում 1-2 բաժակից ավելի չպետք է լինեն։ Սակայն չարժե թերագնահատել և կոֆեինի օգտակարությունը, և նրանից լրիվ հրաժարվելը ավելի շուտ վնաս, քան օգուտ կարող է բերել, քանզի կոֆեինը նյարդային համակարգի համար բնական խթանիչ է։
Ագուսը վստահեցնում է, որ սուրճի փոքր չափաբաժինը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար։
2. Ժպտացեք։
Պարզ, երբեմն նույնիսկ առանց պատճառի ժպիտն օրգանիզմին ազդակներ է հաղորդում, որն էլ էնդորֆիններ և սերոտոնին է մղում դեպի ուղեղ։ Եվ հենց այս հորմոններն են պայքարում սթրեսների դեմ։
3. Զբաղվեք առողջարար սպորտով:
Պետք չէ տանջվել՝ շաբաթական մի քանի օր երկարատև մարզումներ անցկացնելով սպորտդահլիճում։
Որպեսզի օրգանիզմն անխափան աշխատի, բավական է օրական 15 րոպե այնքան ծանրաբեռնվածություն ունենալ, որը պուլսը սովորականից կարագացնի 50%-ով։
Եթե ձեր աշխատավայրը կամ բնակարանը բարձր հարկում է գտնվում, ապա աստիճաններով բարձրանալը լավագույն նախավարժանքը կլինի։ Իսկ եթե այդ հնարավորությունը չկա, ապա սովորություն դարձրեք օրը սկսել 15 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժություններ կատարելուց։
Օրգանիզմի ստաբիլ աշխատանքի համար դա լրիվ բավարար է։
4. Պետք է հետևել պուլսին, արյան զարկերակային ճնշմանը և շարժողական ակտիվությանը։
Օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից՝ անհրաժեշտ է չափել այս ցուցանիշները։
Պակաս կարևոր չէ նաև ֆիթնես-թրեկերին և պուլսոմետրերին պատշաճ ուշադրություն հատկացնելը։
5. Ձեր սննդակարգում ներառեք ձկնային օրեր:
Շաբաթվա ընթացքում առնվազն 3 անգամ ձկնային կերակրատեսակներ կերեք։
Սա ձեր սրտին և ուղեղին կօգնի ավելի լավ աշխատել։ Շատ կավ կլինի, եթե օգտագործեք կարմիր ձուկ, ասենք՝ սաղմոն կամ կարմրամիս իշխան։
6. Ընթրիքի ժամանակ խմած 1 գավաթ գինին սրտանոթային հիվանդությունների կանխարգելման հիանալի միջոց է։
7. Շաբաթական մի քանի անգամ ցածր դոզաներով ասպիրին ընդունեք։
Այն կօգնի խուսափել ինֆարկտից և ինսուլտից։
Կան նաև գիտական վկայություններ այն մասին, որ մանկական ասպիրինի կանոնավոր գործածումը նվազեցնում է քաղցկեղային հիվանդություններից մահանալու ռիսկը։
8. Անպայման նախաճաշեք։
Ոչ մի դեպքում առանց նախաճաշելու տանից դուրս մի եկեք։
9. Պահպանեք հիգիենայի կանոնները։
Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ատամները մաքրելուն ու ջրային պրոցեդուրաներին։ Ձեր անկողնային սպիտակեղենը պետք է կատարյալ մաքուր լինի։
10. Աշխատեք հագնել բացառապես հարմար կոշիկներ։
Հրաժարվեք բարձրակրունկ կոշիկներից։
Հագեք լավագույն կոշիկը, որը դուք կարող եք ձեզ թույլ տալ։
12. Մի ընդունեք դեղատնային վիտամիններ և սննդային հավելումներ։
Դրանք անօգուտ են։ Նույնիսկ կան ապացույցներ, որ վիտամինների պարբերաբար գործածումը մեծացնում է վաղաժամ մահվան «հնարավորությունները»։
13. Օգտագործեք միայն բնամթերք, միս՝ երշիկեղենի փոխարեն, ձուկ՝ պահածոների փոխարեն, բանջարեղեն, և այլն։ Էությունը մեկն է. որքան քիչ մթերքը ենթարկվի վերամշակման, այնքան օգտակար կլինի մեր օրգանիզմի համար։
14. Շատ հյութեր մի խմեք։
Ամեն ինչում չափի զգացողություն ունեցեք։ Չի կարելի խմել օրական 1 լիտր հյութ։
Այդ իսկ պատճառով էլ բժիշկ Ագուսն ընդհանրապես խորհուրդ չի տալիս հյութ գնել։
15. Աշխատեք ամեն ինչի նկատմամբ պոզիտիվ վերաբերմունք ունենալ։
Այսպիսի տրամադրվածությունն իրականում շատ է օգնում։
16. Աշխատեք այրվածքներ չստանալ։
Մենք միայն դրա արտաքին հետևանքներն ենք տեսնում, այնինչ այն շատ ավելի լուրջ խնդիրներ կարող է հարուցել։
17. Խուսափեք ռենտգենային սարքերի հետ կոնտակտներից։
Հատկապես դա վերաբերում է օդանավակայաններին։
18. Սովորեք մեդիտացիա անել։
Այն շատ օգտակար է։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ
Փետրվար 12, 2015
168.am