Kitchemag.ru կայքը գրում է, որ ճարպերն այրող մթերքները մեր լավագույն բարեկամներն են՝ ավելորդ քաշի դեմ պայքարում: Դրանք օգնում են արագացնել նիհարելու գործընթացը:
Հնդկական յոգուրտ
Յոգուրտի մեջ պարունակվող կալցիումն ու սպիտակուցը որակապես արագացնում են նյութափոխանակությունն ու ճարպերի այրման պրոցեսը: Մինչ օգտագործելը համոզվեք, որ օգտագործում եք առանց շաքարի և կոնսերվանտների յոգուրտ: Հենց այս մթերքը կարող է միայն օգտակար լինել օրգանիզմին:
Վարսակի փաթիլներ
Երկար եփվող դասական վարսակի շիլան ոչ միայն լավ հագեցնում է, այլև արագացնում է ճարպերի նյութափոխանակության ընթացքը: Մեծ քանակի բջջանյութի առկայության շնորհիվ սովի զգացումը երկար ժամանակ հսկողության տակ է լինում:
Ընկույզ
Ընկույզը պարունակում է մեծ քանակով թթուներ, որոնք ճարպերն այրելու մեծ հնարավորություն ունեն:
Կինոա
Այս «այլընտրանքային» ձավարը տարբերվում է մյուսներից սպիտակուցի, ինչպես նաև՝ բոլոր անփոխարինելի ամինաթթուների պարունակությամբ: Շագանակագույն բրնձի համեմատ՝ կինոան ավելի շատ ճարպ է պարունակում և բջջանյութ, միևնույն ժամանակ՝ ավելի քիչ ածխաջրատներ: Այդ պատճառով էլ կինոան հաճախ է խորհուրդ տրվում դիետայի դեպքում:
Բիբար
Բիբարի բոլոր տեսակները պարունակում են մոլեկուլներ, որոնք արագացնում են ճարպերի փոխանակությունը և դրանով նպաստում նիհարելուն:
Ձու
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր նախաճաշին ցանկացած ձևով պատրաստված ձու են ուտում, օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ են ստանում, ինչպես նաև՝ ավելի շատ ճարպ են կորցնում:
Կաթնաշոռ
Կաթնաշոռը կալցիումի արժեքավոր աղբյուր է, որն օգնում է խթանել քաշ կորցնելը, հատկապես՝ որովայնի հատվածում: Բացի այդ՝ կաթնաշոռը նյութ է պարունակում, որը դանդաղ յուրացվում է և մկաններն ապահովում ամինաթթուներով:
Լոբի
Սպիտակուցի, բջջանյութի և թթուների պարունակության շնորհիվ լոբին երկար ժամանակով հագեցածության զգացում է տալիս: Բացի դա՝ սպիտակուցի յուրացման համար մեծ քանակով էներգիա է պահանջվում, որն օրգանիզմը վերցնում է ճարպային կուտակումներից:
Սպանախ
Այն պարունակում է A և K վիտամիններ, որոնք ամրացնում են ոսկորները, այն հարուստ է նաև օգտակար թթուներով, կալցիումով և մագնեզիումով: Այն 28 կալորիա է պարունակում:
Բատատ
Այն համեղ է, ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, մեծ քանակով բջջանյութ, կալցիում, բետա-կարոտին և վիտամին C է պարունակում:
Խնձոր
Ըստ հետազոտությունների՝ խնձորը պարունակում է նյութ, որը մեծացնում է մկանների ուժը և արագացնում է քաշի նվազեցումը, հատկապես՝ որովայնի հատվածում: Խնձորը հարուստ է նաև բջջանյութով, վիտամին C-ով:
Սաղմոն
Յուղոտ ձկների տեսակները սպիտակուցի հիանալի աղբյուր են: Դրանք պարունակում են օմեգա-3 ամինաթթուներ, կալցիում, վիտամին D: Այս բոլոր բաղադրիչներն արագացնում են նյութափոխանակությունը, արագացնում ճարպերի այրման գործընթացը:
Գոդժի հատապտուղներ
Սրանք իսկապես օգտակար են նիհարելու համար: Դրանք հարուստ են բջջանյութով, որոնք կանոնավորում են ախորժակը, հարուստ են նաև վիտամին B1-ով, որն արագացնում է ճարպերի այրման գործընթացը:
Հապալաս
Այն պարունակում է նյութեր, որոնք արագացնում են ճարպերի այրումը որովայնի հատվածում, պարունակում են մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք ակտիվացնում են նյութափոխանակությունը:
Գրեյպֆրուտ
Այս միրգը պարունակում է քիչ կալորիաներ, շատ բջջանյութ, բարձր թթվայնություն ունի, ինչի արդյունքում հագեցածության զգացումը երկար է մնում: