Զբոսաշրջիկները 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 1,4 միլիոն եվրո են նետել Հռոմի Տրևի շատրվան: Այս մասին գրել է իտալական La Repubblica թերթը: Վերջին անգամ նման հաշվարկները հրապարակվել են 2013 թվականին, նոր արդյունքը նախորդին գերազանցում է 100 հազար եվրոյով:
Ըստ վիճակագրության՝ ճանապարհորդները գերադասում են նետել եվրոներ, դոլարներ և իեններ, սակայն վերջին ժամանակներս շատրվանում ավելի ու ավելի շատ են հանդիպում ավստրալական դոլարներ:
Փողը կհանձնվի Caritas կաթոլիկական բարեգործական կազմակերպությանը, որն այն կուղղորդի չքավոր ընտանքների համար անվճար գերշուկայի և ճաշարանների ծրագրին, աղքատների համար ապաստարաններին և այլ նպատակների:
Հաղորդվում է, որ, բացի մետաղադրամներից, տարբեր ժամանակներում Տրևիից հանել են մեդալիոններ՝ Կույս Մարիամի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատկերներով, բանալիներ, դնովի ծնոտներ, կողպեքներ, ապարանջաններ, ինչպես նաև բազմաթիվ արևապաշտան ակնոցներ:
Տրևի շատրվանը խոշորագույնն է Իտալիայում. դրա լայնությունը կազմում է 20 մետր, բարձրությունը՝ 26 մետր: Հավատալիքի համաձայն՝ նա, ով թիկունքով կագնի կառույցի մոտ և այնտեղ մետաղադրամ նետի, կրկին կգա Հռոմ: