Ձվային կոտլետներ պատրաստելու շատ պարզ և արագ բաղադրատոմս: Ընդամենը մի քանի պարզ քայլեր, և կերակուրը պատրաստ է:
Բաղադրիչներ
Ձու – 6 հատ
Կանաչ սոխ – 1 փունջ
Սպիտակաձավար – 2 ճ/գ
Ալյուր – 1 ճ/գ
Թթվասեր – 1 ճ/գ
Սամիթ – 1 փունջ
Բուսայուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ
Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խաշած ձվերը քերել խոշոր քերիչով, լցնել խորը թասի մեջ:
Ավելացնել մանր կտրատված սամիթը և կանաչ սոխը:
Լցնել ալյուրը և սպիտակաձավարը:
Աղ ցանել և ավելացնել թթվասերը:
Լավ խառնել:
Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել:
Լավ տաքացրած թավայի մեջ լցնել բուսայուղը:
Կոտլետները տապակել 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը