Ancient Armenoids Facebook-յան էջի գրառումը:
1898-ին անգլիացի հնէաբան հետազոտող Վիլյամ Կլաքստոնը Պեպը Պիպրահվայում՝ Հնդկաստան, պեղեց մի գերեզմանաբլուր և գտավ գերեզման, որը շատերի կարծիքով պատկանում էր Բուդդային: Ըստ Պեպի, տեղացիները Բուդդայի ծննդավայրը և այդ գերեզմանաբլուրը անվանել էին «Կոծ», որը հայերեն նշանակում է «Փակ» և այդ գերեզմանաբլուրը կարող է բացատրվել կամ ընդունվել որպես փակ, գաղտնի գերեզմանատեղ:
Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Բուդդային վերագրվող կավե կուժի վրա հայերեն տառեր հայտնաբերվել և, տարբերվող այբուբենի ձևեր, այլ ոչ թե՝ Պալի, Սանսկրիտ կամ հին տիբեթյան լեզուներով գրված տառեր:
Հնդկական Հյուսիս-արևելյան հանրագիտարանում կարող ենք գտնել տեղեկություն այն մասին, որ հայերը եկել են Հնդկաստան մթա. 3-2-րդ հազարամյակում և իրենց հսկայական ներդրումն են ունեցել Հնդկաստանի մշակույթի զարգացման մեջ:
Ինչպես նշում է Ռ.Բ. Մանդալը իր «Systems of Rural settlements in Developing countries» աշխատությունում, Հնդկաստանում մինչ արիանիզացիան բնակություն հաստատած երկու կարևորագույն ցեղերն էին՝ հայերը և Մունդա խոսողները: Հնդկաստանում ծնված գրող Ֆիրոզ Դորաբջի Մեհթան, 1944-ին գրել է, որ Հնդկաստանում քաղաքակրթության կառուցողները արմենոիդներն էին: Միևնույն ժամանակ, Ասիայի մյուս մասերում տղամարդիկ արդեն սովորել էին ձի հեծնել, և մթա. 2-րդ հազարամյակում հնդ-արիական բարբարոսները մուտք են գործել բարեբեր ու բարգավաճ հնդկական հովիտ: Ահա հենց այս՝ արմենոիդ, հնդկական, Պրոտո մոնղոլյան ցեղերն են, որ սկիզբ են դրել Թուրանյան, Ալթայի և անտիկ Պարսկաստանի քաղաքակրթությանը: Զրադաշտի իշխանությունը, որի գլխին արմենոիդներն էին, ցույց է տալիս, որ պարսկա-արիական ամբողջությունում ակտիվ կորիզը բաղկացաց էր արմենոիդներից, որն էլ իր հերթին կապ ուներ Զրադաշտության հետ: – Ռոման Ղիրշման
Մեկ այլ հնդիկ գրող Հարվարդից՝ Բիրաջա Սանկար Գուհան իր «Ռասայական էլեմենտները բնակչության մեջ» աշխատությունում ներկայացրել է, որ հնագույն սանսկրիտ տեքստերը և դասականները արմենոիդներին ընդգրկում են Շուդրաների մեջ, և պատմականորեն Կոհիրտան, Չիտրալ, Կաֆիրստան և Գիլգիթ Կաշմիր շրջանները կոչվում են «Արմենոիդ շրջաններ»: