10 օրում մազերը վերականգնելու 4 բնական միջոց
Advertisement 1000 x 90

10 օրում մազերը վերականգնելու 4 բնական միջոց

Եթե ձեզ անհանգստացնում է հաճախակի մազաթափությունը, ապա օգտվեք ժողովրդական դեղատոմսերից: healthylivingstyle.net-ը ներկայացրել է 4 ամենատարածված միջոցները, որոնք կօգնեն վերականգնել մազերի աճը:

Մեդիտացիա

Մեդիտացիան սթրեսը հանգստացնող մեթոդ է, որը վերականգնում և խթանում է մազերի աճը: Մեդիտացիան նաև լավացնում է ընդհանուր առողջությունը: Մի կողմ դրեք հեռախոսը, ուղիղ նստեք, խաչեք ոտքերը, փակեք աչքերն ու կենտրոնացեք շնչառության վրա: Շնչեք և արտաշնչեք, թույլ տվեք՝ մտքերը գան և գնան: Պարզապես հանգստացեք և շնչեք:

Մթերքներ, որոնք անհրաժեշտ է ուտել

Կարգավորեք ձեր սննդակարգը: Փորձեք վիտամիններով, պրոտեիններով, երկաթով և Օմեգա-3-ով հարուստ մթերքներ օգտագործել:

Օրինակ՝

Օրական 2-4 անգամ մրգեր կերեք

10 անգամ բանջարեղեն կերեք

Ընկուզեղեն, ձու, ձուկ, սերմեր և ավոկադո

Մերսում

Դանդաղ մերսեք գլխամաշկը՝ մազերի աճը խթանելու համար: Սա կլավացնի արյան շրջանառությունը և կօգնի դուրս բերել տոքսինները: Վերջապես, մերսումն ավարտեք՝ մատները մազերի միջով անցկացնելով: Կարող եք մերսումը կատարել եթերային յուղերի միջոցով:

Տնական բաղադրատոմս

Փորձեք հետևյալ բաղադրատոմսը, որի հիմնական բաղադրիչներն են քաղցրարմատը, կռատուկն ու խատուտիկը: Այս բոլոր խոտաբույսերի համադրությունը խթանում է մազերի աճը:

Բաղադրություն

100մլ ջուր

Քաղցրարմատ

Կռատուկ

Խատուտիկ

Քաղցրարմատը մանրացրեք հատուկ տարայի մեջ, վրան կիսով չափ ջուր լցրեք: Կռատուկն ու խատուտիկը տրորեք կամ բլենդերով հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Ամբողջը խառնեք իրար և տարածեք գլխամաշկին: Թողեք մնա 24 ժամ, ապա լվացեք, զանգվածը ցեմենտի պես կկպչի գլխամաշկին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը