Մեքսիկացի ուսանողը քաղցկեղը ճանաչող կրծկալ է ստեղծել
Advertisement 1000 x 90

Մեքսիկացի ուսանողը քաղցկեղը ճանաչող կրծկալ է ստեղծել

Մեքսիկացի ուսանող Խուլիան Ռիոս Կանտուն կրծկալ է ստեղծել, որն ունակ է ճանաչել կրծքի քաղցկեղը: Դրա համար նա արժանացել է Global Student Entrepreneur Awards (GSEA) մրցանակի, տեղեկացնում է Highsnobiety-ը:

Երիտասարդ գյուտարարի խոսքով, մոդելի ստեղծմանն իրեն ոգեշնչել է մայրը, որը երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ և ենթարկվել է երկկողմ մաստեկտոմիայի (կաթնագեղձերի հեռացում):

Սարքն ստացել է EVA անվանումը, այն հանդերձված է 200 սենսորներով, որոնք որոշում են ջերմաստիճանը, ինչպես նաև գնահատում կրծքի ձևի և քաշի փոփոխությունը: Բոլոր տվյալները փոխանցվում են սոցիալական ծրագրին, որը նախազգուշացնում է վտանգավոր ախտանշանների մասին: