NASA-ն հրապարակել է Սատուռնի մթնոլորտով «Քասինիի» առաջին թռիչքի տեսագրությունը
Advertisement 1000 x 90

NASA-ն հրապարակել է Սատուռնի մթնոլորտով «Քասինիի» առաջին թռիչքի տեսագրությունը

«Քասինի» անձնախումբը հրապարակել է Սատուռնի մթնոլորտի վերին շերտերով տիեզերական զոնդի թռիչքի տեսագրությունը՝ օղակների և մոլորակի միջև տարածվող միջանցք առաջին «սուզման» ժամանակ: Այդ մասին հայտնել է NASA-ն:

«Այդ նկարահանումները հիանալի են, բայց մենք չենք օգտագործել խցիկի բոլոր հնարավորությունները՝ կիրառելով բավականին պահպանողական համալարումներ: Համանման դիտարկումներ կկատարենք հունիսի 28-ին և, ինչպես կարծում եմ, կստանանք էլ ավելի գեղեցիկ և գիտական տեսակետից հետաքրքրական նկարահանումներ»,- հայտարարել է Էնդրյու Ինգերսոլը Փասադենայի (ԱՄՆ) Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: