Մոսկվայում 10 հազար հրավառելիք կարձակվի մայիսի 9-­ի տոնական սալյուտի ընթացքում
Advertisement 1000 x 90

Մոսկվայում 10 հազար հրավառելիք կարձակվի մայիսի 9-­ի տոնական սալյուտի ընթացքում

Ի պատիվ Հաղթանակի օրվա Մոսկվայում կարձակվի շուրջ 10 հազար հրավառելիք: Այդ մասին հայտնել է ՌԴ-­ի պաշտպանության նախարարությունը:

«Հանդիսավոր զինվորական արարողության ընթացքում հրավառության շուրջ 10 հազար կրակոցներ կզարդարեն երեկոյան երկինքը: Տասը րոպեի ընթացքում 30 համազարկ կկատարվի 72 սալյուտային կայանքներով և 18 հրանոթներով»,­ ասված է հաղորդագրության մեջ:

Հրետանային տեխնիկան կտեղակայվի ամբողջ Մոսկվայի 16 կետերում, սալյուտը կսկսվի ժամը 22:00-­ին, հավելել են գերատեսչությունում:

Ավելի վաղ մայիսի 7­-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսի գլխավոր փորձը, զորահանդես, որն ավանդաբար տեղի է ունենում մայիսի 9­-ին ժամը 10:00-­ին:

Փորձին մասնակցել են 10 հազար զինծառայողներ, 114 միավոր տեխնիկա և 72 ինքնամթիռ և ուղղաթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: