Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում բացել է The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains («Փինք Ֆլոյդ». նրանց հողեղեն նշխարները») անվանումը կրող բարձրտեխնոլոգիական ցուցադրանքը, որը նվիրված է բրիտանական ռոք-խմբի ստեղծագործության ավելի քան կեսդարյա պատմությանը: Մայիսի 9-ին նախնական ցուցադրություն էր կազմակերպվել մամուլի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ցուցահանդեսը նվիրված է Pink Floyd-ի՝ ինչպես «Arnold Layne» անվանումը կրող առաջին սինգլի, այնպես էլ խմբի առաջին ալբոմի՝ «The Piper at the Gates of Dawn» (1967)-ի թողարկման 50-ամյակին: Լսատեսային ցուցադրանքը ներկայացնում է այն ստեղծագործությունները, որոնք կատարվել են խմբի հինգ երաժիշտների՝ Սիդ Բարեթի, Ռոջեր Ուոթերսոմի, Ռիչարդ Ռայթի, Նիք Մեյսոնի և 1968 թվականին Բարեթին փոխարինած Դևիդ Գիլմորի կողմից: Նրանցից երկուսը՝ Բարեթը և Ռայթան, արդեն կենդանի չեն:
Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնք գործածվել են ստուդիական ձայնագրությունների և համերգային ելույթների ժամանակ, երգերի ձեռագիր տեքստերով և հեղինակային նկարներով տետրեր, խմբի ստուդիական ալբոմների գեղարվեստական ձևավորումներով նմուշներ, գովազդային աֆիշաներ և նույնիսկ կոմիքսներ, որոնք ստեղծվել են Pink Floyd-ի երգերի մոտիվներով, թերթերում կոլեկտիվի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների վերաբերյալ արձագանքների հրապարակումներ, մասնակիցների բազմաթիվ լուսանկարներ, ստեղծագործության ամենատարբեր ժամանակաշրջաններում երաժիշտների հարցազրույցների և համերգային շոուների տեսանյութեր, համերգների ժամանակ օգտագործված տարբեր գեղարվեստական կերպարներ:
Pink Floyd-ի յուրաքանչյուր առանձին վերցված ալբոմին, ներառյալ նաև կուլտային The Dark Side of the Moon (1973 թ.) ալբոմբը, ցուցահանդեսում հատկացված է առանձին սրահ:
Ցուցահանդես կարելի կլինի այցելել մայիսի 13-ից մինչև հոկտեմբերի 1-ը: